Լիբիացի ապստամբները Մուամար Քադաֆիին հավատարիմ զորամասերին 20 կմ հետ են մղել Մարսա-Էլ-Բրեգա քաղաքից: Անցումային ազգային խորհրդի ստորաբաժանումները մտել են կարեւոր նավահանգիստ, որն ապահովում Բենղազին վառելիքով եւ էլեկտրականությամբ:
Al Jazeera-ի փոխանցմամբ, ապստամբները հաջող մանեւր են իրականացրել, Քադաֆիի գումարտակներին ներքաշել են թակարդի մեջ եւ շրջապատել նրանց: Ապստամբները դաժան մարտերից հետո 25 զինվորի գերի են վերցրել:
Արեւմտյան ճակատում շրջափակման մեջ են Միսուրատա եւ Էզ-Զավիա քաղաքները: Որոշ տվյալներով, քաղաքներում խմելու ջրի եւ սննդի պակաս է զգացվում:
Անցումային ազգային խորհրդի ղեկավար Աբդել Ջալիլը նախօրեին հայտնել է, որ ապստամբենրը զենքի կարիք ունեն: Ըստ նրա, ներկայումս «ճակատում կռվում են կամավորների 30 տոկոսը»:





























