Մարտի 14-ին տարածաշրջանային այցով Բաքու են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան):

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, միջնորդները այցի շրջանակներում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները:

Մարտի 15-ին համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Բանակցությունների ավարտից հետո նրանք կժամանեն Երեւան: