Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր երկիրը համարում է տարածաշրջանի «ժողովրդավարական Սինգապուր», նոր հասարակարգի օրինակ եւ ընդօրինակելու չափանիշ: Նյու-Յորքի վրացական համայնքի հետ հանդիպմանը Սահակաշվիլին հայտարարել է, թե վերջին տարիներին ավելի քիչ մարդիկ են լքում Վրաստանը, իսկ ավելի շատերը վերադառնում են, չնայած կյանքի ոչ բարձր կենսամակարդակին:
Սակահաշվիլիի կանխատեսումներով, «2015թ. Վրաստանը կլինի Եվրոպայի ամենակայուն տնտեսությունը»: «Դրանք իմ երեւակայությունն ու կարգախոսները չեն, այլ իրապես հնարավոր են»,- ասել է նա:
Վրաստանի նախագահը նշել է նաեւ, որ իր երկրի դեմ աշխատում է մեծ քարոզչական մեքենա, մեծ գումարներ են ծախսում, որ ջնջեն Վրաստանի բոլոր ձեռքբերումները, այդ թվում` միջազգային ասպարեզում, բայց այդ քարոզչական մեքենայի արդյունքները չնչին են»:
«Ես միշտ ասել եմ, որ վրացիներն առանձնահատուկ ազգ են»,- նշել է նա:





























