Ոստիկանության աշխատակիցը վիրավորվել է գազային ատճանակից, երբ փորձել է կանխել դաղստանցիների կրակոցներով ուղեկցվող պարը քաղաքի պուրակներից մեկում, հաղորդում է «Մասկովսկի Կոմսոմոլեցը»։
Դեպքը տեղի է ունեցել մարտին 12-ին երեկոյան, «Միռ» կինոթատրոնի շրջակայքում, որտեղ էթնիկ երաժշտության համերգ էր կազմակերպվել: Համերգի ավարտից հետո կովկասցիները փողոցում սկսել էին պարել։ Հազարավոր մարդիկ են հավաքվել զբոսայգում՝ տեսնելու համերգի շարունակությունը։ Պարողներից մեկն իր գազային ատրճանակից սկսել է օդ կրակել։
Այդ տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանները վազել են կրակոցների ուղղությամբ, որպեսզի կանխեն կրակոցները։ Այդ ընթացքում պետք է ավարտվեր մանկական միջոցառումը կրկեսում։
Ոստիկանության սպա Ռոման Պրիվոզնովը հայտնել է, որ, որ ագրեսիվ ամբոխը սկսել է հրել իրենց, իսկ պարող դաղստանցին 2 անգամ կրակել է իրենց ուղղությամբ: Պրիվոզնովը վիրավորվել է ոտքից, իսկ կրակողն անհետացել է մեքենայով: Մեքենայի տերն արդեն ձերբակալվել է, իսկ կրակողին փնտրում են ոստիկանները:





























