Կիպրոսի հանրապետության նախագահը Կիպրոսի թուրքական մասի ղեկավարի հետ ընթացող բանակցություններում անդարադարձել է քաղաքացիության խնդրին, որտեղ հետաքրքիր դիտարկում է արել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը նշել է, թե Կիպրոսի երկու հատվածի միավորումից հետո ստեղծվելիք նոր պետության մեջ թուրքերը պետք է կազմեն բնակչության 25 տոկոսը։ Թուրքական կողմն այս առաջարկը խելամիտ չի համարել՝ նշելով, թե այն հակասում է մարդու իրավունքներին։
Կիպրոսի թուրքական հատվածի ներկայացուցիչները չեն հասկացել, թե այդ ինչպե՞ս կարելի է մարդկանց հրամայել չծննդաբերել, որին ի պատասխան, Խրիիտոֆիասը նույնն է պնդել. «թուրքերը միշտ պետք է կազմեն բնակչության 25 տոկոսը»։





























