Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել էԹուրքիա ժամանած ԱՄՆ արեւելյան հայոց թեմի առաջնորդ, արք. Խաժակ Բարսամյանին:
Թուրքական Turkishny-ի փոխանցմամբ` արք. Բարսամյանը Թուրքիա է ժամանել մասնակցելու Leaders of Change Summit համաժողովին, որի ընթացքում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Հանդիպումից մանրամասներ դեռ հայտնի չեն:
Արք. Բարսամյանը հանդիպել է նաեւ Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետ, պրոֆ. Մեհմեդ Գյորմեզի հետ:
Նշենք, որ մարտի 14-15-ին Ստամբուլում անցկացվող Leaders of Change Summit-ը կազմակերպվել է «Թուրքիայի ապագայի հետազոտությունների հիմնադրամ»-ի եւ Ստամբուլի համալսրանի կողմից: Համաժողովի նպատակն է`աջակցել Թուրքիային` միջազգային հարաբերություններում կարեւոր դերակատար դառնալու գործում:
Համաժողովին մասնակցելու համար Ստամբուլ են ժամանել ներկայիս եւ նախկին ղեկավարներ, քաղաքական եւ տնտեսական գործիչներ եւ մտավորականներ:


























