Գերմանիան եռամսյա մորատորիում է հայտարարում գերմանական ատոմակայանների շահագործման ժամկետի երկրաձգման որոշման նկատմամբ: Այս մասին հայտարարել է Գրեմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Դա պայմանավորված է Ճապոնիայում ատոմակայնների վթարների շարքով:  Ավելի վաղ երկրի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն հայտարարել էր, թե անվտանգությունը գերակա է տնտեսական շահերի նկատմամբ, հաղորդում է Rosbalt-ը:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին ատոմային էներգիայի հակառակորդները բողոքի ակցիա էին կազմակերպել Գրմանիայում` պահանջելով հրաժարվել ատոմային էներգիայի օգտագործումից: Կազմակերպիչների տվյալներով` ակցիային մասնակցել է 60 հազար մարդ` 20 հազարով ավելի նախատեսվածից:

Ակցիայի մասնակիցներն իրենց վորդովմունքն են հայտնել, որ երկրի 17 ատոմակայններն արդեն 12 տարի ավելի են աշխատում շահագործման պլանավորված ժամկետից, եւ կառավարությունը որոշել է երկարաձգել նրանց գործունեության ժամկետը: