«Ֆուկոսիմա 1» ատոմակայնի չորրորդ բլոկում բռնկված հրդեհի հետեւանքով բարձր խտության ռադիոակտիվ ճառագայթման արտանետում է արձանագրվել, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը մարտի 15-ի առավոտյան արտակարգ հեռուստաթողարկման ժամանակ:
Վարչապետը ռեակտորից 20-30 կմ հեռավորությամբ գտնվող բնակչությանը կոչ է արել փակել տների դռներն ու պատուհանները եւ դուրս չգալ տներից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ֆուկոսիմա 1» եւ «Ֆուկոսիմա 2» ատոմակայաններում երկրաշարժից հետո արտակարգ դրություն էր հայտարարվել սառեցման համակարգերի շարքից դուրս գալու պատճառով: Մարտի 12-ի «Ֆուկոսիմա 1»-ում պայթյունի հետեւանքով չորս մարդ էր տուժել: Երկուշաբթի պայթյուն էր տեղի ունեցել նույն կայանի երրորդ էներգաբլոկում:




























