Ռուսաստանի Մինվոդի քաղաքի օդանավակայանում Երեւանից ժամանած ուղեւորի ճամպրուկներն ու ձեռքի պայուսակը զննելուց հետո օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել ու առգրավել են խաղողի եւ այլ մշակաբույսերի սածիլներ:

Պատճառը եղել է ֆիտոսանիտարական վերահսկողության պահանջների խախտումը՝ հողի ու բույսերի ներմուծումը Ռուսաստան արգելվում է:

Բացի այդ, հայաստանցու մոտ հայտնաբերված սածիլները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր: Արդյունքում սածիլները հենց նրա տիրոջ աչքի առաջ այրել են: