Միջրկրական ծովում մարտի 15-ի գիշերը թունիսցի ապօրինի ներգաղթյաներով լի նավ է խորտակվել, անհետ կորել է 35 մարդ։
Նավը դուրս էր եկել Թունիսի Զարզիս նավահանգստից եւ ուղեւորվել Իտալիայի Լամպեդուզա կղզի, գրում է Gazeta.ru-ն։
Նավում եղել է 40 ուղեւոր, նրանցից 5-ին փրկել է մոտակայքով անցնող նավը։ Մնացած 35-ն անհետ կորել են։




























