Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով միջազգային շուկաներում տեղի է ունեցել նավթի գների անկում։ Նշենք, որ Ճապոնիայի նավթավերամշակման գործարանների մոտ 30 տոկոսը կանգ է առել։

Նյու Յորքի բորսայում նավթի գները նվազել են 2 տոկոսով եւ կազմել 101,19 դոլար 1 բարելի դիմաց։ Լոնդոնում Brent տեսակի նավթն էժանացել է 2,4 տոկոսով եւ արժե 113,67 դոլար։

Սակայն հանգստյան օրերին Հայաստանում տեղի է ունեցել բենզինի թանկացում՝ մոտ 10-20 դրամի սահմաններում 1 լիտրի դիմաց։ Այսօր՝ մարտի 15-ին բենզալցակայաններում 1 լիտր «ռեգուլյար» բենզինի գինը 420 դրամ է, «պրեմիումն» արժե 440 դրամ, իսկ «սուպեր» մակնիշի բենզինը՝ 470 դրամ։