Երեւան-Երասխ ավտոճանապարհին` Սուրենավան գյուղի հարակից տարածքում մարտի 14-ի երեկոյան տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկումով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում Իրանի քաղաքացի Մահտի Սարհակնային պատկանող «Վոլվո» մակնիշի ՏՆՌ 63745 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդը բախվելով գազատար խողովակի կամարին, պոկել է այն: Տեղի է ունեցել գազի արտահոսք եւ հրդեհի բռնկում, ինչի հետեւանքով բռնկվել է Ա.Հովհաննիսյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 24 ՍՏ 311 համարանիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.15-ին, մարվել`22.35-ին:
Ամբողջությամբ այրվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհի հետեւանքով 1-2 աստիճանի այրվածքներ է ստացել «Ֆոլքսվագեն»-ի ուղեւոր, Սիսիան քաղաքի բնակչուհի, 21-ամյա Աիդա Մկրտչյանը, ով հոսպիտալացվել է Արարատ քաղաքի կենտրոնական հիվանդանոց:
Ա. Մկրտչյանի առողջական վիճակը բավարար է:




























