Շվեյցարական Համադաշնության նախագահ Միշլին Քալմի-Ռեյը Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում մարտի 15-ին Բաքվից մեկնել է Նախիջեւան:
Քալմի-Ռեյն Ադրբեջան էր ժամանել մարտի 13-ին եւ այսօր, Նախիջեւան կատարելիք այցով ավարտում է այցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Շվեյցարիայի նախագահը կայցելի նաեւ Հայաստան: Այցի ընթացքում կայանալու է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը:


























