2011 թվականի մարտի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 614 հազար 310 բաժանորդ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայռուսգազարդ» ՓԲԸ մամուլի ծառայությունից, ընթացիկ տարվա փետրվարին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 717-ով:
Ընկերության կողմից 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 518 հազար 755 ազդանշային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 10 հազար 989-ը՝ ս.թ. փետրվար ամսին:





























