Արագածոտնի  մարզի Նոր Ամանոս գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները մարտի 14-ի կեսօրին դաշտում մետաղի ջարդոն հավաքելիս հայտնաբերել են արկ նմանեցնող 3 մետաղական իր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային օպերատիվ խումբը եւ փրկարական ուժերի վարչության փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ տվյալ իրերն իրենցից ներկայացնում են հրետանային արկեր: Տարածքը փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից շրջափակվել է:

Դեպքի վայր  ժամանած սակրավորները պայթեցման եղանակով արկերը վնասազերծվել են: