Իսրայելական բանակը բերվել է ուժեղացված պատրաստվածության վիճակի. Պատճառն այն է, որ այսօր՝ մարտի 15-ին Հորդանան գետի Արեւմտյան ափին պաղեստինցիները զանգվածային ցույցեր են անցկացնելու: Ցուցարարները պահանջելու են դադարեցնել օկուպացիան եւ վերականգնել ներպաղեստինյան միասնությունը:

Ցույցերի նախաձեռնությունը պատկանում է պաղեստինյան երիտասարդական կազմակերպություններին, իսկ կուսակցություններն աջակցել են դրան, հաղորդում է «Էխո Մոսկվին»: