Ադրբեջանի զինված ուժերում շարքային զինծառայող 20-ամյա Օրհան Իլհամ օղլու Մամեդովը, ով ծառայում էր Բաքվի զորամասերից մեկում, ինքնասպանություն է գործել, հաղորդում  է Trend-ը։

Մամեդովը բանակ էր զորակոչվել 2010թ. հունվարին, Օգուզսկի շրջանային զինկոմիսարյատից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը: Ինքնասպանության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Կատարվում է նախաքննություն։