Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մարտի 15-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պարագվայի դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը (նստավայրը` Մոսկվա):
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի հաստատումը, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ու երկու երկրների, նրանց տնտեսությունների եւ փոխգործակցության ներուժի մասին համապարփակ տեղեկատվության փոխանակումը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել իր հարաբերությունները Հարավային Ամերիկայի բոլոր պետությունների, այդ թվում` Պարագվայի հետ:
Դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը եւ Ս. Սարգսյանը կարեւորել են նաեւ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունը:


























