Աբխազիայի խորհրդարանը որոշում է ընդունել նախագահական ընտրություններն օգոստոսի 25-ին տեղափոխելու մասին: Այս մասին Sputnik-ին ասել է պատգամավոր Լաշա Աշուբան, հաղորդում է «Սպուտնիկ Աբխազիա»-ն:
Ընտրությունների հետաձգման օգտին քվեարկել է 30 պատգամավորներից 25-ը: Ընտրությունները հետաձգելու որոշման ընդունման համար անհրաժեշտ էր հավաքել 24 ձայն:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան մայիսի 22-ին ընդդիմության ցույցերից հետո խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել «Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրությունների մասին Աբխազիայի Հանրապետության Սահմանադրական օրենքում փոփոխությունների մասին» օրենքի նախագիծը: Այն ենթադրում է ընտրությունների անցկացման ժամկետի կրճատում 2 ամսից 1 ամիս՝ մինչ գործող նախագահի լիազորությունների ավարտը:





























