Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մարտի 16-ին բողոքի ակցիա է անցկացնելու, կոչ անելով արտասահմանյան երկրներին չմիջամտել Լիբիայում ընթացող գործընթացին։

«Ակցայի նպատակն է կոչ անել բոլոր երկրներին չմիջամտել արաբական երկրների ներքին գործերին»,-հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Ակցիան անցկացվելու է «Ոչ միջամտությանը Լիբիայում», «Արաբական երկրները ինքնուրույն դուրս կգան ստեղծված իրավիճակից», «բավական է հարստանաք արաբական նավթի հաշվին» պաստառներով։

Այս պահին Լիբիան կրճատել է նավթի արտահանումը երկրից՝ օրական 1,58 մլն  բարելից հասցնելով 195 հազար բարելի։

Գործակալությունը նշում է, որ բոլոր նավթային ընկերությունները խզել են կապերը Լիբիայի հետ։

Հիշեցնենք, որ Լիբիայի արեւմտյան նավթային կենտրոնները գտնվում են ապստամբների հսկողության տակ։