Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ, Բահրեյնի բանակը  հատուկ գործողության է պատրաստվում, որի նպատակը ընդդիմադիրների վրանային ճամբարը մաքրելն է:

Հեռուստակայանի լրագրողի փոխանցմամբ,  ընդդիմադիրներին ցրելու համար կառավարությունը ծանր հրետանի է օգտագործելու, այդ թվում նաեւ տանկեր։

Այս պահին էլ իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործում, ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ, սակայն պարզ չէ թե, որ կողմն է կրակում։