Սննդային թունավորման նախանշաններով (նախնական տվյալներով` բոտուլիզմ) մարտի 13-ին  Իջեւանի հիվանդանոց են տեղափոխվել Իջեւան քաղաքի Թեւոսյան փողոցի թիվ 13 տան բնակիչներ՝ 70-ամյա Լարիսա եւ 46-ամյա Ռադիկ Գրիգորյաններն ու 56-ամյա Ռիմա Մանեսյանը , Թեւոսյան փողոցի թիվ 28 տան բնակիչներ՝ 61-ամյա Սերիկ Մեհրաբյանը եւ 82-ամյա Վարսենիկ Վարդանյանը:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածները տեղափոխվել են Երեւան քաղաքի «Արմենիա»  եւ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր: