Երեւան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 18 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը մարտի 16-ի գիշերը չէր արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերվել է 73-ամյա Գեւորգ Նազարյանի դին:





























