Վայոց ձորում՝  Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ում այսօր՝ մարտի 16-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21214» մակնիշի 11 ՕՕ 525 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը:

Վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ, 22-ամյա Սերյոժա Սիմոնյանը, ուղեւորներ՝ 21-ամյա Էդգար Սարգսյանը, 22-ամյա Արտյոմ Մինասյանը եւ 23-ամյա Մուշեղ Սաղաթելյանը:

Մ.Սաղաթելյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: