Երեւանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի պարզեցման, ինչպես նաեւ ռեադմիսիայի վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղկավար Ժոզե-Մանուել Բարոզուն՝ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
«Շնորհիվ դրա՝ հայերն ավելի հեշտորեն կշրջագայեն Եվրոպայում եւ կապեր կզարգացնեն բոլոր ոլորտներում»,- նշել է նա, NEWS.am-ին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագիրը վիզային ռեժիմի պարզեցում է նախատեսում։ Հայաստան-ԵՄ ասոցացման բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հուլիսի 19-ին։ Մարտի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ ասոցացման բանակցությունների չորրորդ պլենարային նիստը։
Համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության եւ համագործակցության գործող համաձայնագրին, կկարգավորի տարբեր ոլորտների Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Համաձայնագրրի շուրջ հիմնական բանակցողը Հայաստանի փոխատգործնախարար Կարինե Ղազինյանն է։


























