Բաքվում 48-ամյա Քամրան Վալիեւը այցելելով վաղաժամ մահացած որդու գերեզմանին, «Նագան» տեսակի ատրճանակից կրակել է գլխին։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց։

Բաքվի Սաբունչինսկի տարածքային  ոստիկանության փոխանցմամբ, Վալիեւի 17-ամյա հիվանդ  որդին մեկ տարի առաջ  էր մահացել, հոր ծննդյան օրը։ Չհաշտվելով այս մտքի հետ, հայրը  շատ անգամներ է հայտարարել որ վերջ կտա կյանքին։

Երեկոյան Վալիեւը այցելել է որդու գերեզմանին եւ արտասանելով «Թաղեք ինձ որդուս կողքին» բառերը, կրակել է գլխին։