Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողները մարտի 15-ին Լենհանքեր բանավանի ավտոկանգառից բերման են ենթարկել 26-ամյա Արտավազդ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտավազդը 2010 թ. սեպտեմբերի 27-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Արտավազդ Գ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:





























