Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները մարտի 15-ի առավոտյան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 32-ամյա Մարտիրոս Ե.-ին՝ վրաերթ կատարելու կասկածանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ժամը 10.30-ին «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում վրաերթի էր ենթարկել 47-ամյա Քնքուշ Ս.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է   հիվանդանոց:

Կատարվում է քննություն: