Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը 2011թ մարտի 16-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա (Փարիզ):
Հայաստանի վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է Ֆրանսիայի եւ Հայաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների հանդիպում:
Հայաստանի վերահսկիչ պալատի եւ Ֆրանսիական Հաշվիչ դատարանի միջեւ կկնքվի համագործակցության համաձայնագիր` հետեւյալ ոլորտներում.
արտաքին պետական վերահսկողության մեթոդաբանության եւ ընթացակարգերի փորձի փոխանակում մասնագիտական ուսուցում եւ երապատրաստում համատեղ նաեւ զուգահեռ վերահսկողության, սեմինարների, կոնֆերանսների եւ խորհրդակցությունների անցկացում
արտաքին պետական վերահսկողությանն առնչվող ազգային օրենսդրության, մասնագիտական տեղեկատվության, ուղեցույցների եւ ձեռնարկների փոխանցում:
Վերահսկողության շրջանակում ՀՀ վերահսկիչ պալատի համար կարեւոր է հատկապես քրեաիրավական բնույթի խախտումների բացահայտման գործում նախաքննչական, քննչական, դատախազական եւ դատական գործունեության ուղղությամբ Հաշվիչ դատարանի փորձը:
Բացի այդ, Հաշվիչ դատարանի աջակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատը կարող է առավել արդյունավետ ներգրավվել միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների աշխատանքներին:
«Դոնոր» կազմակերպությունների եւ ֆոնդերի հետ տարվող աշխատանքներում նույնպես հնարավոր է Հաշվիչ դատարանի միջամտությունը:





























