Ապահովագրական ընկերությունները օրական գրանցում են շուրջ 58 Ճանապարհային պատահար։ Այսօր՝ մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը։

Մարտի 12-ի դրությամբ, քաղաքացիներից ստացվել է ճանապարհային պատահարների մասին 3718 դիմում, սակայն 484-ը այնուհետ հրաժարվել են դիմումներից։ Նշենք, որ ճանապարհային ոստիկանությունը նախորդ տարիներին տարեկան գրանցում էր ընդամենը 1700-1800 պատահար։

Վերջին տվյալով՝ ապահովագրված են ավտոմեքենաների 83 տոկոսը կամ մոտ 357 հազ. ավտոմեքենա։ Մեքենաների 3 տոկոսը հանվել է հաշվառումից, իսկ 14 տոկոսը չի ապահովագրված։ Ըստ Վ. Ավետիսյանի՝ սա այլ երկրների հետ համեմատած շատ բարձր ցուցանիշ է։

Վ. Ավետիսյանը հերքեց այն խոսակցությունները, որ ապահովագրական վճարները 2012 թ, կբարձրանան, սակայն հրաժարվեց պաշտոնական հայտարարություն կատարել։ Նրա խոսքով՝ առաջին 2 ամիսները բավարար չեն վերջնական եզրակացություններ անելու համար։

Նշենք, որ ԱՊՊԱ-ի գծով ավտոմեքենաների սեփականատերերը միջին հաշվով վճարել են մոտ 22,5 հազ. դրամ ապահովագրական վճար։