Ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 15-ին ժամը 19.30-ի սահմաններում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 113-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի 4 ուղեւորները եւ  «ՎԱԶ-2102»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2102»-ի մյուս ուղեւորը` 43-ամյա Սիրեկան   Մահտեսյանը,  հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն: