Բոտուլիզմով թունավորված մայր եւ որդի Լարիսա եւ Ռադիկ Գրիգորյանները, ովքեր «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Իջեւանի հիվանդանոցից, ներկայումս իրենց լավ են զգում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց հանրապետության եւ «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Նրա խոսքով, ընտանիքի երկու անդամները թունավորվել են պահածոյացված բոխիից։ «Տուժածների առողջական վիճակը հիվանդանոց ընդունման պահին գնահատվել է ծանր, սակայն այժմ նրանք իրենց բավական լավ են զգում»,- ասաց Գաբրիելյանը։

Նշենք, որ սննդային թունավորման նախանշաններով (նախնական տվյալներով` բոտուլիզմ) մարտի 13-ին  Իջեւանի հիվանդանոց էին տեղափոխվել Իջեւան քաղաքի Թեւոսյան փողոցի թիվ 13 տան բնակիչներ՝ 70-ամյա Լարիսա եւ 46-ամյա Ռադիկ Գրիգորյաններ, ովքեր ավելի ուշ բերեվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։