Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը հունիսի 7-ից 11-ը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում կանցկացնեն «Անխախտ եղբայրություն-2019» համատեղ մարտավարական զորավարժությունները, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Զորավարժությունների ընթացքում մարտական հրաձգություններ կիրականացվեն, նշվում է հաղորդագրությունում:
Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:





























