Ճապոնիայում առաջարկում են Pokemon ոճի հարսանիքներ։ Ինչպես տեղեկացնում է UPI-ն, Pokemon ընկերությունը  հայտարարել է, որ համագործակցում է հարսանիքներ ծրագրող ճապոնական ընկերության հետ, որպեսզի առաջարկի թեմատիկ արարողություններ ֆրանշիզի հերոսների մասնակցությամբ։

Հարսանիքներ ծրագրող ESCRIT ընկերությունը եւ The Pokemon Company-ն տեղեկացրել են, որ վերջերս առաջին պաշտոնական արտոնագրված հարսանիքն են անցկացրել պոկեմոնների թեմայով, որին մասնակցել է երկու Պիկաչու՝ փեսայի եւ հարսի հագուստներով։

Փաթեթի մեջ է մտնում նաեւ ամուսնության վկայականը՝ պոկեմոնների պատկերներով։