Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը լիագումար նիստին դժգոհել է POS-տերմինալների անսարքությունից:
Report-ը հաղորդում է, որ դիմելով հարկերի նախարար Միքայիլ Ջաբարովին, Ասադովն ասել է, որ հարկավոր է որոշում մշակել POS-տերմինալների գործունեության վերաներյալ:
«Ստեղծված են բոլոր պայմանները՝ արագ համացանց եւ այլ հնարավոորւթյուններ: Եթե այդպես է, ապա ինչու POS-տերմինալները չպե՞տք է աշխատեն: Պատգամավորների մոտ 30-40 տոկոսը բողոքում է դրանց անսարքությունից: Մենք աշխատավաձրը քարտով ենք ստանում: Մենք պետք է ամեն անգամ գումա՞ր հանենք քարտից: Խնդրում եմ, այս հարցն ուշադրության կենտրոնում պահել», - ասել է խոսնակը:





























