Ազատության հրապարակում հունիսի 3-ին ժամը 19։00-ին տեղի կունենա Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and Bugles of The Rifles և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբերի համատեղ բացօթյա համերգը։
Համերգը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունների կողմից` ի նշանավորումն հայ-բրիտանական հարաբերությունների:
«Սալամանկան» արդեն չորրորդ անգամն է հանդես գալու Հայաստանում։ Նախորդ տարիներին նվագախմբի ինչպես բրիտանական, այնպես էլ հայկական կատարումներն արժանացել են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Միջոցառումը բաց է հանրության համար:





























