Ռուսաստանն ու Թուրքիան Բարձր մակարդակով համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստի արդյունքներով արձանագրություններ են փոխանակել վիզային ռեժիմը հանելու համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, արձանագրություններ են փոխանակվել ռեադմիսիայի համաձայնության ուժի մեջ մտնելու մասին:

Ներկայումս Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պարզացված վիզային ռեժիմ է գործում: Տուրիստական վիզա Ռուսաստանի քաղաքացիները կարող են ստանալ 60 օր ժամկետով սահմանը ցանկացած կետից հատելիս: