Լիբիական ընդդիմությանն ավելի քիչ հնարավորություններ են մնում վերցնել իշխանությունը եւ դիմադրել Քադաֆիի զորքերին։ Իշխանություններն արդեն վերցրել են Աջբադիան՝ դեպի Բենղազի տանող ընդդիմադիրների վերջին հենարանը։
Մինչ Քադաֆիի զորքերը շարժվում են արեւելք, նրա որդի Սայիֆ ալ-Իսլամը Euronews-ին տված հարցազրույցում ասել է, որ կառավարական ուժերը երկու օրում վերջնական հաղթանակ կտանեն։ «Զինվորական գործողությունները դադարեցվել են։ Երկու օր անց ամեն բան կվերջանա։ Մեր ուժերն ուր որ է՝ կմտնեն Բենղազի»,- հայտարարել է նա։
Քադաֆիի զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել նախկինում ապստամբների կողմից վերցված, Լիբիայի արեւելքում գտնվող ռազմավարական նշանակության Աջբադիա քաղաքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Այդ իրադարձությունից հետո Քադաֆիի կողմնակիցները պարել են իրենց առաջնորդի հսկայական նկարի ներքո, կրակել եւ դրոշներ թափահարել։





























