Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիսը Եվրահանձնաժողովի զեկույցը Չեխիայի Հանրապետության վրա հարձակում է անվանել, հաղորդում է Reuters-ը:

Միլիարդատեր գործարար Բաբիսը վերջին շաբաթների ընթացքում բախվում է աճող ցույցերի հետ: Հետաքննվում է նրա հնարավոր մասնակցությունը ԵՄ-ում սուբսիդիաներով մեքենայության մեջ ներգրավվածությունը, ինչպես նաեւ նրան մեղադրում են շահերի բախման մեջ՝ նրա նախկին բիզնես կայսրության պատճառով:

Եվրոպական հանձնաժողովի աուդիտը հաստատել է, որ նրա նախկին ընկերությունը՝  Agrofert կոնգլոմերատը, չպետք է հասանելիություն ունենա ԵՄ զարգացման հիմնադրամներին: Զեկույցը հարց է բարձրացնում այն մասին, թե արդյոք երկիրը պետք է վերադարձնի ԵՄ միջոցները:

Խորհրդարանում ելույթի ժամանակ Բաբիսը հայտարարել է, որ երկիրը չի կորցնի ԵՄ միջոցները:

«Դա կասկածելի ստուգում է, հարձակում Չեխիայի Հանրապետության վրա»,- ասել է նա: