Չինաստանում մինչ այժմ անհայտ մահաբեր վիրուս է հայտնաբերվել, որի հետեւանքով երկրի վեց նահանգներում ամենաքիչը 36 մարդ է մահացել։ SFTSV անվանված վիրուսը դողէրոցք եւ ներքին օրգանների աշխատանքների խախտումներ է առաջացնում։
Բոլոր հիվանդների մոտ նկատվել է ջերմության բարձրացում, արյան մեջ թրոմբոցիտների, այլ դեպքերում՝ լեյկոցիտների քանակի նվազեցում։ Հիվանդության բռնկումներ տեղի են ունեցել 2009 եւ 2010 թվականներին։ Անցած տարվա սեպտեմբերին 36 հիվանդներ են մահացել, սակայն հիվանդության հարուցիչը հայտնաբերվել է միայն այժմ։
Փորձագետները կարծում են, որ վիրուսի առաջացրած հիվանդությունն «առանձնանում է մահացության բարձր մակարդակով»։ Հիվանդությունը տարածվում է մայիսից հուլիս ակտիվացող տզերի միջոցով։ Հիվանդների մեծ մասը գյուղացիներ են, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։





























