ՀՀԿ-ն չի բարձրացնի վարչապետ Տիգրան Սարգսյանի վստահության հարցը: Այս մասին լրագրղների հետ հանդիպման ժամանակ մարտի 17-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե` քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հայտարարություններում  քննադատեց Հայաստանի տնտեսական վիճակը, հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն բարձրացնի վարչապետի վստահության հասցը:

«Նախ, ես չեմ կարծում, որ ուղղակի վարչապետի հասցեին քննադատություն է եղել նախագահի կողմից: Բացի դրանից, մենք մեկ թիմ ենք եւ նախագահը կատարում է իր լիազորությունների շրջանակում աշխատանք: Դա աշխատանքային պրոցես է, եւ չի կարելի նեղ կուսակցական հաշվարկային պրոցեսների մեջ մտցնել»,-հայտարարեց Սահակյանը: