Հասարակությունը պետք է առավելագույնս տեղեկացվի ԵՄ աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ արդյունքներին: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Անտտի Հարտիկայնենի եւ ավագ խորհրդատու Կատրին Դյուղիոյի հետ հանդիպման ժամանակ:

ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում  պայմանավորվածություն է ձեռք բերվել ամեն ամիս կազմակերպել սեմինար-քննարկումներ` նվիրված բարեփոխումների առանցքային ուղղություններին:

Անտտի Հարտիկայնենն անհրաժեշտ է համարել ավելի մեծ ուշադրություն դարձնել փորձի փոխանակման խորացման եւ հանրության իրազեկման խնդիրներին` դա կարեւոր համարելով նաեւ`  խորհրդատվական խմբի գործունեության համար: