Վրաստանի առողջապահության ազգային կենտրոնի տվյալներրով մարտի 17-ի դրությամբ, երկրում գրիպով հիվանդների թիվը հասնում է 1008-ի, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»։

Հիվանդներից 594-ը վարակված են  H1N11, իսկ 403-ը B խմբի վիրուսով։ A խմբի վիրուսով (H3N2) միայն մեկ մարդ է վարակվել:

Առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, գրանցված  հիվանդներից  42-ը   մահացել են։

Մահացածներից 27-ը վարակված են եղել H1N1 գրիպով (խոզի գրիպ), 20-ը B վիրուսով, իսկ 2-ը՝ A  խմբի վիրուսով։

Կենտրոնում նշել են, որ բոլոր մահվան դեպքերը, ուշացած  բժշկի դիմելու արդյունք են։