Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով ազգային համակարգող Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մարտի 17-ին մեկնել է Մոսկվա` մասնակցելու մարտի 18-ին կայանալիք «20 տարի միասին. համագործակցության փորձ եւ հեռանկարներ» ԱՊՀ միջազգային տնտեսական համաժողովին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:


























