Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 17-ին մի շարք օրենքներ է ընդունել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: