Եկող շաբաթ Փարիզում տեղի է ունենալու ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, նախնական տվյալներով, լսվելու է նաեւ ՀՀ-ի հարցը եւ չի բացառվում, որ Հայաստանի հարցով համազեկուցողները զեկույց կներկայացնեն: ՀՀ կատարած իրենց այս այցի վերաբերյալ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ակսել Ֆիշերի զեկույցը, թերեւս, կոշտ կլինի:

Ապրիլի 11-15-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, եւ պատահական չէ, որ ՀԱԿ-ը հաջորդ հանրահավաքը նշանակել է ապրիլի 8-ին, տեղեկացնում է ՀԺ-ն: