ԱՄՆ-ում արձանագրվել է երիկամի փոխպատվաստման միջոցով ՄԻԱՎ-ով վարակման առաջինը դեպքը: Այդ մասին հաղորդել է Ջորջիայում գտնվող ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը:

Նյու-Յորքի բնակիչը երիկամների փոխպատվաստման արդյունքում վարակվել է 2009թ., սակայն առողջապահության նախարարությունն այդ մասին տեղեկացել է միայն անցած տարվա դեկտեմբերին:

Նախքան վիրահատությունը նա թեսթ էր անցել, որը բացասական արդյունք էր տվել ՄԻԱՎ վարակի առկայությանը:

Բժիշկների վարկածով, դոնորը կարող էր վարակված լինել բուժհետազոտության եւ վիրահատության միջեւ ընկած ժամանակահատվածում: Դոնորն էլ հայտնել է, որ այդ ընթացքում սեռական անկանոն կապեր է ունեցել: