Թունիսի նախագահ Բեժի Կաիդ աս-Սեբսիի առողջական վիճակը բարելավվել է: Ուրբաթ այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչեռլով պետության մամուլի քարտուղար Սաիդա Գարաշին:

Գարաշի խոսքով՝  ուրբաթ աս-Սեբսին հեռախոսով խոսել է պաշտպանության նախարար Աբդել Քարիմ ազ Զբիդիի հետ:

Հինգշաբթի երկրի նախագահը հոսպիտալացվել էր ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով, հաղորդում է  ՏԱՍՍ-ը: