ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում լուսանկարվելու ժամանակ ողջունել են միմյանց բռունցքներով: Այդպիսի ողջույնի նախաձեռնողը նախագահ Թրամփն էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համատեղ ֆոտոսեսիայի ժամանակ, որում մասնակցել են պետության առաջնորդները, լրագրողներից մեկը խնդրել էր երկրների ղեկավարներին ձեռքսեղմել: Հավանաբար համարելով, որ եռակողմ ձեռքսեղմումը անհեթեթ տեսք կունենա՝ Թրամփը մեկնել է սեղմված բռունցքը Աբեին եւ Մոդիին: Ճապոնիայի վարչապետն ու Հնդկաստանի վարչապետը չեն շփոթվել եւ ուղղել են իրենց բռունցքենրը դեպի Թրամփը: Առաջնորդները ծիծաղել են ստեղծված իրավիճակի շուրջ:
Մեծ Քսանի երկօրյա գագաթնաժողովը մեկնարկել է ուրբաթ Ճապոնիայի Օսակա քաղաքի INTEX Osaka համալիրում: Այն կավարտվի հունիսի 29-ին:





























