Խոզուկ-կիկլոպ է ծնվել Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի գավառում, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Newsflare-ին:
Կենդանին ծնվել է հունիսի 29-ին Նովիլ անունով տղամարդու ֆերմայում: Նա պնդում է, որ խոզը 13 ձագ է ունեցել, որոնցից 12-ի մոտ զարգացման անոմալիա չկա:
Գյուղի բնակիչները կիկլոպին նմանեցրել են ռնգեղջյուրի հետ: Ֆերմերը հույս է հայտնել, որ խոզուկը կապրի:




























